Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1861)։ 1858-1860 թվականներին Պիսարևի հոդվածները տպագրվել են «Ռասսվետ» («Рассвет») ամսագրում։ 1860 թվականի վերջից աշխատակցել է «Ռուսսկոյե սյովո» («ռուս.՝ Русское слово») դեմոկրատական ամսագրին, որտեղ հրատարակվել են նրա գրականքննադատական և հրապարակախոսական հիմնական հոդվածները։
Ինքնակալությունը հեղափոխության միջոցով տապալելու կոչ անող անլեգալ հոդվածի համար 1862-1866 թվականներին Պիսարևը բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ գրել է իր ստեղծագործությունների կեսից ավելին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 303)։